2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՎԱՏ ՉԵՄ ԱՇԽԱՏՈՒՄ»

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՎԱՏ ՉԵՄ ԱՇԽԱՏՈՒՄ»
22.10.2010 | 00:00

Երեկ ԱԺ-ում շարունակվում էին 2011-ի բյուջեի քննարկումները: Երբ աշխատանքի և սոցիալական հարցերի ԲՀԿ-ական նախարար ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Հայաստանի սոցիալական ոլորտին առնչվող բյուջետային ծրագրերն էր ներկայացնում, դահլիճում ոչ մի ԲՀԿ-ական պատգամավոր չկար:
-ԲՀԿ-ին սոցիալական խնդիրները չե՞ն հուզում,- հարցրինք նախարարին:
-Չեմ կարող ասել, թե չեն հետաքրքրում: Բայց այդ հարցով, հավանաբար, պիտի պատգամավորներին դիմեք: Ո՞նց կարող եմ ասել` ինչո՞ւ չեն մասնակցում: Հնարավոր է, մեկ այլ միջոցառման են:
-Ողջ խմբակցությունո՞վ:
-Չգիտեմ:
-Մտավախություն չունե՞ք, որ Դուք էլ կարժանանաք ԲՀԿ-ական նախկին երիտասարդ նախարար Գևորգ Պետրոսյանի ճակատագրին:
-Եթե մտավախությամբ աշխատեմ, հաստատ պրոբլեմներ կունենամ, բայց մտավախություն չունեմ: Տեղյակ եմ, որ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ու դրանց լուծում պիտի տրվի: Եկել եմ աշխատելու և աշխատում եմ, կարծում եմ` վատ չեմ աշխատում:
-Այդ եզրահանգմանը ինքնե՞րդ եք հանգել, թե՞ Ծառուկյանն է ասել:
-Գնահատականը կառավարությունը կտա:
-ԲՀԿ-ի նախընտրական պատրաստությանը Դո՞ւք էլ եք «խառնվելու» (Ծառուկյանն ակտիվ կուսակցականներին է սիրում): Այս առումով որևէ «հորդոր» ստացե՞լ եք:
-Նման հորդոր չի եղել: Կուսակցությունը բնականոն գործընթացի մեջ է: Որևիցե հրատապության խնդիր այս պահին չունենք: Իսկ ես գործադիր մարմնում եմ ու ավելի շատ լծված եմ իմ աշխատանքին:
-Հավատո՞ւմ եք, որ գալիք ընտրություններում «50+1»-ը ԲՀԿ-ինն է լինելու:
-Իհարկե:
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ